Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը 152-րդ թատերաշրջանը բացումը կազդարարի Վեբերի «Առնետները» ներկայացմամբ

20:53, 20 Սեպտեմբեր, 2017

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը 152-րդ թատերաշրջանը բացումը կազդարարի սեպտեմբերի 23-ին՝ Վեբերի «Առնետները» ներկայացմամբ: Այս մասին սեպտեմբերի 20-ին հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրին թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը և տնօրեն Տիգրան Վիրաբյանը: Թատերաշրջանի բացման հաջորդ օրը՝ սեպտեմբերի 24-ը կկարևորվի առաջնախաղով՝ Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի հենքով բեմադրված «Տերն ու ծառան» երաժշտական հեքիաթ-ներկայացումը:
Այն որ պատմություն ունեցող մշակութային այս օջախի համար նախորդ թատերաշրջանը բեղուն էր՝ վստահեցրեց թատրոնի տնօրենը, սակայն փաստելով նաև», որ այս թատերաշրջանը ևս ակտիվ կլինի: Մինչև տարեվերջ թատրոնի խաղացանկը կհամալրվի ևս երեք առաջնախաղերով: Աճեմյանցիները պատրաստվում են ներկայացումներով հանդես գալ մայրաքաղաքի թատրոններում:

Արմենուհի Մխոյան


© 2009 ARMENPRESS.am