Լեյլա Ալիևան սելֆիներ էր անում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբեայում իր հոր ելույթի ժամանակ

20:10, 20 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի ընթացում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը լսելու եկել էին նաև նրա ընտանիքի անդամները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գլխավոր ասամբլեայի դահլիճում Ադրբեջանի պատվիրակության տեղերը զբաղեցրել էին այդ երկրի առաջին տիկին, առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան և Ալիևի դուստր Լեյլա Ալիևան:

Իլհամ Ալիևի ելույթի ընթացքում Լեյլան լուսանկարներ և սելֆիներ էր անում: Սելֆիներից մեկում էլ նա ապշահար դեմք էր ընդունել:


© 2009 ARMENPRESS.am