Մուհամեդ անունը տեղ Է գտել Անգլիայում եւ Ուելսում նորածիների ամենատարածված անունների թոփ-10-ում

17:09, 20 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մուհամեդ անունը ութերորդ հորիզոնականն Է զբաղեցրել ամենատարածված այն անունների ցուցակում, որոնք ծնողներն անցյալ տարի իրենց նորածին երեխաներին տվել են Անգլիայում եւ Ուելսում: Այդ մասին սեպտեմբերի 20-ին հայտնել Է Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրական ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընդամենն անցյալ տարի Անգլիայում եւ Ուելսում ծնվել են 3 հազար 908 Մուհամեդներ:

Արական սեռի նորածիններն ամենից շատ ստացել են Օլիվեր անունը՝ ավելի քան 6,6 հազար հոգի: Բացի այդ, ամենատարածված անունների եռյակում տեղ են գտել անուններ, որոնք կրում են բրիտանացի արքայազները՝ Հարրին եւ Ջորջը: Սիրված մյուս անունների թվում են՝ Ջեկը, Ջեյկոբը, Նոյը, Չառլին, Թոմասը եւ Օսկարը:

Նորածին աղջիկների ամենատարածված անուններն են դարձել Օլիվիան (ավելի քան 5 հազար երեխաներ), Ամալյան (ավելի քան 4,7 հազար) եւ Էմիլին (ավելի քան 3,5 հազար): Նաեւ թոփ-10-ում տեղ են գտել Այլա, Ավա, Իզաբելլա, Լիլի, Ջեսիկա, Էլլա եւ Միա անունները:

Ընդամենն Անգլիայում եւ Ուելսում անցյալ տարի ծնվել Է ավելի քան 696 հազար երեխա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am