Թողարկվել Է Tomb Raider. Լարա Քրոֆթ» ֆիլմի առաջին թրեյլերը

14:17, 20 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանցում հայտնվել Է ,Tomb Raider. Լարա Քրոֆթ» արկածային մարտաֆիլմի առաջին պրոմոհոլովակը: Այն հրապարակված Է Warner Bros. Pictures-ի YouTube-ալիքում:

Ժապավենը պատմելու Է Լարա Քրոֆթի առաջին գիտարշավի մասին: Աղջիկը պատրաստվում Է ավարտել իր հոր կողմից սկսված հնագիտական ուսումնասիրությունը: Որպես կինոնկարի ռեժիսոր հանդես Է եկել Ռոար Ութհաուգը: Գլխավոր դերակատարը Ալիսիա Վիկանդերն Է: Ֆիլմում նաեւ նկարահանվել են Դոմինիկ Ուեսթը, Հաննա Ջոն-Քեյմենը, Ուոլթոն Հոգինսը եւ Նիք Ֆրոսթը: Պրեմիերան նշանակված Է 2018 թվականի մարտին:


© 2009 ARMENPRESS.am