Թուրքիան բանակցություններ Է սկսել Ֆրանսիայից եւ Իտալիայից ՀՕՊ համակարգերի գնման շուրջը. Ստոլտենբերգ
12:11, 20 Սեպտեմբեր, 2017Ստոլտենբերգի խոսքով՝ սեպտեմբերի 18-ի երեկոյան ինքը հանդիպել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որն իրեն հայտնել Է Eurosam իտալա-ֆրանսիական կոնցեռնի արտադրության SAMP/T հակաօդային պաշտպանության համակարգերի գնման շուրջը Ֆրանսիայի եւ Իտալիայի հետ բանակցություններ սկսելու մասին: «Տեսնենք՝ ինչ կլինի այդ բանակցությունների արդյունքը, հուսանք, որ դրանք որեւիցե բանի կհանգեցնեն»,- նշել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
© 2009 ARMENPRESS.am