«Շիրակ»-ը կունենա նաև բասկետբոլի թիմեր

10:49, 20 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Շիրակ»-ը կունենա նաև բասկետբոլի թիմեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Շիրակ»-ը  շարունակում է ընդլայնել մարզական ընտանիքը: Այսուհետև ակումբը կունենա նաև տղամարդկանց տարբեր տարիքային բասկետբոլի թիմեր:

«Շիրակ»-ն ունի ֆուտբոլային և ֆուտզալի թիմեր:


© 2009 ARMENPRESS.am