ԱՄԷ նախագահը, փոխնախագահը և Աբու Դաբիի արքայազնը շնորհավորել են Սերժ Սարգսյանին Անկախության տոնի առթիվ

10:06, 20 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Խալիֆա բին Զայեդ ալ Նահյանը, ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումը և Աբու Դաբիի արքայազն, ԱՄԷ զինված ուժերի գերագույն փոխհրամանատար Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանը շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին Անկախության տոնի առթիվ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄԷ նախագահի ուղերձում ասվում է. «Օգտվելով  Ձեր երկրի Անկախության օրվա առիթից՝  պատիվ ունեմ հղելու Ձերդ գերազանցությանը և բարեկամ Ձեր ժողովրդին ամենաջերմ շնորհավորանքներս։

Մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն, երջանկություն և հաջողություն, իսկ բարեկամ Ձեր ժողովրդին՝ բարեկեցություն և երջանկություն։

Ընդունեք խնդրեմ անկեղծ շնորհավորանքներս և հարգանքներիս հավաստիքը»:

ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումի ուղերձում ասվում է.

«Օգտվելով  Ձեր երկրի Անկախության օրվա առիթից՝  պատիվ ունեմ հղելու Ձերդ գերազանցությանը և բարեկամ Ձեր ժողովրդին ամենաջերմ շնորհավորանքներս։

Ցանկանալով Ձերդ գերազանցությանը քաջառողջություն, իսկ բարեկամ Ձեր ժողովրդին՝ մշտական առաջընթաց և  բարեկեցություն Ձեր կառավարման ներքո։

Ընդունեք խնդրեմ անկեղծ շնորհավորանքներս և հարգանքներիս հավաստիքը»:

Աբու Դաբիի արքայազն, ԱՄԷ զինված ուժերի գերագույն փոխհրամանատար Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանի շնորհավորական ուղերձում ասվում է.

«Օգտվելով  Ձեր երկրի Անկախության օրվա առիթից՝  պատիվ ունեմ հղելու Ձերդ գերազանցությանը և բարեկամ Ձեր ժողովրդին ամենաջերմ շնորհավորանքներս։

Ցանկանալով Ձերդ գերազանցությանը քաջառողջություն, իսկ բարեկամ Ձեր ժողովրդին՝ մշտական առաջընթաց և  բարեկեցություն Ձեր կառավարման ներքո։

Ընդունեք խնդրեմ իմ անկեղծ շնորհավորանքները և հարգանքներիս հավաստիքը»:


© 2009 ARMENPRESS.am