Instagram-ի աստղը դարձել Է Puma-ի նոր ներկայացուցիչը

17:41, 19 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Սելենա Գոմեսը, որը վարում Է ամենամեծ ժողովրդականություն վայելող Instagram-օգտահաշիվը, դարձել Է Puma ընկերության նոր ներկայացուցիչը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնին պատմել Է Instagram-ի իր Էջում:

«Այժմ պաշտոնապես ընտանիքի մաս եմ կազմում»,- մեկնաբանել Է Գոմեսը թոփում Puma մակագրությամբ ֆոտոն: «Սելենան բացառիկ Է, անկախ, իսկ նրա տաղանդն անհավանականորեն բազմակողմանի Է: Դա այն ինքնատիպ մոդելն Է, որին փնտրում Է այսօրվա գնորդը: Վերջին մի քանի օրերին Սելենան մեկ անգամ եւս ապացուցեց, թե որքան ուժեղ Է ինքը: Ազնվորեն եւ անկեղծորեն նա պատմեց իր հիվանդության մասին, եւ դա միայն ամրապնդեց նրա ոգու ուժը եւ մեր հավատը նրա նկատմամբ: Սելենան իդեալական գործընկեր Է Puma-ի համար»,-պատմել Է ընկերության միջազգային բրենդ-մենեջեր Ադամ Փեթրիքը, հաղորդվում Է բրենդի մամուլի տեղեկագրում:


© 2009 ARMENPRESS.am