Կլաուդիա Շիֆերը կանանց կոշիկի հավաքածու Է թողարկելու

16:17, 19 Սեպտեմբեր, 2017
 ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանացի գերմոդել Կլաուդիա Շիֆերը Aquazzura իտալական մակնիշի հետ համատեղ թողարկելու Է կանանց կոշիկի կապսուլային հավաքածու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության՝ սեպտեմբերի 19-ի մամուլի տեղեկագրում:

Նշվում Է, որ շարքը արտացոլելու Է մոդելի ճաշակն ու կենսաոճը: «Կլաուդիան ոչ միայն աշխարհի ամենանշանավոր կանանցից մեկն Է, նա նաեւ նորաձեւության զարմանալի տեսակետ ունի այս ճյուղում այդքան երկար տարիներ աշխատելուց հետո: Հետաքրքիր Էր նրա հետ աշխատելը»,-պատմել Է Aquazzura-ի կրեատիվ տնօրեն Էդգարդո Օսորիոն:

Կլաուդիա Շիֆերը ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանն Է Մեծ Բրիտանիայից: Նա տարբեր տարիների համագործակցել Է Versace-ի, Dolce & Gabbana-ի, Chanel-ի, Yves Saint Laurent-ի, Valentino-ի եւ Thierry Mugler-ի հետ: 1990-ական թվականների կեսերին մանեկենուհին դարձել Է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկը, նրա տարեկան եկամուտը կազմում Էր մոտավորապես 10 մլն դոլար:

Aquazzura ընկերությունը հիմնադրվել Է Իտալիայում. այն մասնագիտանում Է լյուքս դասի կոշիկի ստեղծման բնագավառում: Մակնիշի երկրպագուների թվում են՝ մոդել Օլիվիա Պալերմոն, դերասանուհիներ Ջեսիկա Չեսթեյնը եւ Ամանդա Սեյֆրիդը:


© 2009 ARMENPRESS.am