Վրաստանը պատրաստ չԷ դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Վոլքեր

16:15, 19 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի՝ Ուկրաինայի հարցերով Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլքերը գտնում Է, որ Վրաստանը պատրաստ չԷ դառնալ հյուսիսատլանտյան դաշինքի անդամ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես եռանդագին աշխատում եմ, որ ձեր ձգտումները համապատասխան աջակցություն ստանան Եվրամիությունում, ՆԱՏՕ-ում: Ուկրաինայի համեմատությամբ Վրաստանի առաջընթացն ավելի մեծ Է: Նկատի ունեմ թափանցիկությունը, այն լուման, որը Վրաստանը ներդրել Է գլոբալ անվտանգության գործում, պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառի բարեփոխումները եւ այլն: Սակայն չեմ կարծում, որ այսօր որեւԷ մեկը ՆԱՏՕ-ում կասի, թե մենք պատրաստ ենք Վրաստանին ընդունել որպես անդամ»,-ասել Է Վոլքերը «Կվիրիս պալիտրա» թերթին տված բացառիկ հարցազրույցում:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար անհրաժեշտ Է բոլոր կողմերի փոխհամաձայնությունը, հաղորդել Է Sputnik-ը:


© 2009 ARMENPRESS.am