Հայ գեղասահորդները կմասնակցեն գերմանական վարկանիշային մրցաշարին

13:29, 19 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գեղասահքի հավաքականի անդամները կմասնակցեն Գերմանիայում կայանալիք միջազգային մրցաշարին, որը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Nebelhorn Trophy 2017» միջազգային մրցաշարին կմասնակցեն մենասահորդներ Անաստասիա Գալուստյանը և Սլավիկ Հայրապետյանը: Իսկ պարային զույգերի մեջ կմրցի Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը:

Մրցաշարը կմեկնարկի սեպտեմբերի 28-ին և կեզրափակվի 30-ին:

Լուսանկարը` ՀԱՕԿ-ի

© 2009 ARMENPRESS.am