Վախճանվել Է օպերային երգիչ Զուրաբ Սոտկիլավան

14:12, 18 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում կյանքի 81-րդ տարում վախճանվել Է օպերային երգիչ Զուրաբ Սոտկիլավան:

«Մահացել Է Զուրաբ Լավրենտիի Սոտկիլավան, Մեծ թատրոնի հիանալի արտիստը: Նա ծանր հիվանդություն ուներ, որի դեմ պայքարեց մինչեւ վերջ»,-ՏԱՍՍ-ին ասել Է Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը:

«Զուրաբ Սոտկիլավան գիշերը մահացել Է կլինիկայում: Երգչին հրաժեշտը եւ նրա հուղարկավորությունը տեղի կունենան Վրաստանում»,-«Ինտերֆաքս»-ին հայտնել Է Սոտկիլավայի կինը:

2015 թվականին բժիշկները ԽՍՀՄ ժողովրդական արտիստի մոտ հայտնաբրել Էին ենթաստամոքսային գեղձի չարորակ ուռուցք: Ռուսաստանում ու Գերմանիայում բուժընթացից հետո արտիստը շարունակում Էր ելույթները: «Վիրահատությունից հետո Զուրաբ Սոտկիլավան իրեն վատ չԷր զգում եւ հույս կար, որ ամեն ինչ լավ կլինի: Բայց, ցավոք, դա տեղի չունեցավ: Եվ այսօր առավոտյան դեմ նա մահացավ»,-ՌԻԱ Նովոստիին պատմել Է արտիստի ազգականներից մեկը:

Սոտկիլավան ծնվել Է 1937 թվականի մարտի 12-ին Սուխումում: Նա Մեծ թատրոնի մենակատար Էր 1974 թվականից: Սոտկիլավան նաեւ դասավանդում Էր Մոսկվայի կոնսերվատորիայում: Նա ինքը Թբիլիսիի կոնսերվատորիայի շրջանավարտ Էր: Պատանի հասակում Մեծ թատրոնի ապագա մենակատարը պրոֆեսիոնալ կերպով զբաղվում Էր ֆուտբոլով, 1956 թվականին գլխավորել Է Թբիլիսիի երիտասարդական հավաքականը, խաղացել Է Թբիլիսիի «Դինամո»-ի կազմում:


© 2009 ARMENPRESS.am