Նեյմարը ՊՍԺ-ում յուրաքանչյուր խաղի համար ստանում է մոտ 1 միլիոն դոլար

12:53, 16 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի ֆուտբոլի ազգային թիմի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը փարիզյան ակումբի յուրաքանչյուր խաղի համար ստանում է մոտ 1 միլիոն դոլար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է futbuzz կայք: Նեյմարը ՊՍԺ-ում տարեկան ստանում է 54 միլիոն դոլար, ինչը նշանակում է, որ բրազիլացին յուրաքանչյուր խաղի համար ստանում է մոտ 1 միլիոն:

Այս ցուցանիշով Նեյմարը դառնում է ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը` գերազանցելով անգամ  Կառլոս Տևեսին, ով չինական «Շանհայ Շենուա»-ում ստանում է տարեկան 42 միլիոն դոլար:


© 2009 ARMENPRESS.am