Լոնդոնի ոստիկանությունը հայտնաբերել է մետրոյի պայթյունի նախապատրաստման մեջ կասկածվողին

12:08, 16 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությանը հաջողվել է պարզել Լոնդոնի մետրոյում ահաբեկչական գործողության նախապատրաստման մեջ կասկածվողի ինքնությունը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով Sky News-ի թղթակցին:

«Անվտանգության ոլորտի աղբյուրները նշում են, որ տեսահսկիչ սարքերի օգնությամբ իրենց հաջողվել է պարզել պայթյունն իրականացնելու մեջ կասկածվողի ինքնությունը», - նշել է Լոնդոնի ոստիկանապետի տեղակալ Մարկ Ռուոլին:

Նախօրեին պայթյուն էր որոտացել Լոնդոնի մետրոյի «Պերսոնս-գրին» կայանում, տուժել է 29 մարդ:


© 2009 ARMENPRESS.am