Լապշինը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել են իրեն անցնել ադրբեջանական մղձավանջի միջով

12:04, 16 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով ազատվելով Ադրբեջանի ճիրաններից մեկնել է Իսրայել, շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել են իրեն անցնել ադրբեջանական մղձավանջի միջով:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, Լապշինն այս մասին գրառում է կատարել իր բլոգում` puerrtto.livejournal.com-ում:

«Սրտանց շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ չեն թողել նեղության մեջ ադրբեջանական բանտում 7 ամիս շարունակ անօրինական ազատազրկման  մեջ գտնվելուս ժամանակ: Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր այցելեցին ինձ և բարոյական ու փաստացի աջակցություն ցուցաբերեցին` օգնելով ինձ հաղթահարել ադրբեջանական բանտում  ապրած մղձավանջային օրերը, դա առաջին հերթին իմ ընտանիքն է»,-գրել  է Լապշինը:

Ալեքսանդր Լապշինը հատուկ շնորհակալություն է հայտնել Բաքվում Ռուսաստանի և Իսրայելի  դեսպանատների աշխատակիցներին, ովքեր այդ դժվարին օրերին այցելել են իրեն:


© 2009 ARMENPRESS.am