Մարկոս Պիզելին մասնակցել է «Ալ-Շաբաբ»-ի հերթական խաղին

11:29, 16 Սեպտեմբեր, 2017

ԵՐՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին մասնակցել է «Ալ-Շաբաբ»-ի հերթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սաուդյան Արաբիայի առաջնության 3-րդ տուրում «Ալ-Շաբաբ»-ը մրցում էր «Ալ-Բատենի»-ի դեմ, սակայն զիջել է 1:2 հաշվով:

Ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին եղել է թիմի մեկնարկային կազմում և մասնակցել է ամբողջ խաղին:

Այս տուրից հետո «Ալ-Շաբաբ»-ը ունի միայն 3 միավոր և կիսում է 8-12-րդ տեղերը:


© 2009 ARMENPRESS.am