Արիանա Գրանդեն դարձել Է Reebok-ի նոր դեսպանը

15:37, 15 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Reebok ընկերությունը հայտարարել Է երգչուհի Արիանա Գրանդեի հետ համագործակցելու մասին, նա դարձել Է բրենդի պաշտոնական դեսպանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է մակնիշի հաղորդագրության մեջ, որը սեպտեմբերի 15-ին ստացվել Է «Լենտա.ռու»-ում:

«Մենք կարծում ենք, որ այս համագործակցության ներուժն անսահման Է: Արիանան վստահություն Է ներշնչում երիտասարդ սերնդին՝ կոչ անելով չվախենալ խիզախելուց կամ անհաջողություն կրելուց, շարժվել մշտապես առաջ եւ կանգ չառնել, իր առջեւ նպատակներ դնել եւ վերացնել արգելքները»,- նշել են ընկերության ներկայացուցիչները: «Ինչպես եւ Reebok-ը, ես նրանց կողմից եմ, ովքեր չեն վախենում ներկայանալ իրենց իրական դեմքով, գնահատում են իրենց անհատականությունը եւ իրենց չեն կաշկանդում շաբլոնների կապանքներով»,- նշել Է Գրանդեն:

Reebok-ը մարզական եւ ամենօրյա հագուստի եւ աքսեսուարների միջազգային ընկերություն Է, կենտրոնակայանը գտնվում Է Բոստոնի արվարձան Քենթոնում (Մասաչուսեթսի նահանգ):

Արիանա Գրանդեն կինոյի եւ թատրոնի 23-ամյա դերասանուհի Է, փոպ-երգչուհի եւ ֆոտոմոդել: Ունի ձայնասկավառակների երեք ստուդիական ալբոմ:


© 2009 ARMENPRESS.am