Ոստիկանությունն ահաբեկչություն Է որակել Լոնդոնի մետրոյի պայթյունը, հայտնաբերվել Է երկրորդ ռումբը

14:13, 15 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի ոստիկանությունն ահաբեկչություն Է որակել այն պայթյունը, որը սեպտեմբերի 15-ին տեղի Է ունեցել մետրոյի «Փարսոնս գրին» կայարանում, գնացքի վագոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Լոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական հրամանատարությունը հետաքննում Է մետրոյի «Փարսոնս գրին» կայարանում տեղի ունեցած միջադեպը, այն հայտարարված Է ահաբեկչություն»,-ասված Է Լոնդոնի ոստիկանության Twitter-ում:

Ինչպես հայտնել Է Daily Express բրիտանիական թերթը, «Փարսոնս գրին» կայարանում հայտնաբերվել Է երկրորդ ռումբը: Հրատարակության տեղեկատվության համաձայն, ներկայում սակրավորները վնասազերծում են գտնված պայթուցիկ սարքը:

Ավելի վաղ տեղեկացվել Է, որ շուրջ քսան մարդ Է տուժել Լոնդոնի մետրոյի գնացքի վագոնում տեղի ունեցած պայթյունից: Բժիշկները պատահարի վայրից տեղափոխել են վնասվածքներ, մասնավորապես, այրվածքներ ստացած մարդկանց:

The Independent թերթը հրապարակել Է այն առարկայի լուսանկարը, որում, հավանաբար, տեղի Է ունեցել պայթյունը: Խոսքը վերաբերում Է մեծ պոլիԷթիլենային փաթեթի մեջ գտնվող պլաստիկե դույլին, որից հաղորդալարեր են դուրս ցցված: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատահարի կապակցությամբ հրավիրել Է արտակարգ իրավիճակների «Կոբրա» կառավարական կոմիտեի հանդիպումը:

Ինչպես հայտնել Է Դաունինգ-Սթրիթը, նիստը կկայանա սեպտեմբերի 15-ի օրվա երկրորդ կեսին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am