Ադրբեջանի ընդդիմությունը պատրաստվում է զանգվածային հանրահավաք կազմակերպել

12:49, 15 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի «Ազգային խորհուրդ» միավորումը զանգվածային հանրահավաք է կազմակերպում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ադրբեջանի «Ազգային խորհուրդ» միավորման հիմնադիրներից Ալի Քերիմլին ֆեյսբուքում տարածած տեսահաղորդագրության միջոցով:

Հանրահավաքը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 23-ին:

Հանրահավաքի  ժամանակ հավաքվածները քննարկելու են վերջին շրջանում միջազգային հնչեղություն ստացած «Ադրբեջանական լվացքատուն» կոռուպցիոն սկանդալի հանգամանքները, ադրբեջանական իշխանությունների շարունակական անօրինությունների հետևանքով առաջացած երկրի ներքին և արտաքին խնդիրները:

 Հանրահավաքի մասնակիցները պահանջելու են նաև  ազատ արձակել  ներկայումս ազատազրկման մեջ գտնվող բոլոր քաղբանտարկյալներին:

2013 թվականին ստեղծված Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի կազմում ընդգրկված են «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը, մեծ թվով ժողովրդավարական հասարակական եւ քաղաքացիական ակտիվիստներ:


© 2009 ARMENPRESS.am