«Ելք»-ը ՀՀ-ն ԵԱՏՄ-ից դուրս բերելու նախաձեռնությամբ հանդես է եկել Արևմուտքին հաճոյանալու համար. Վահրամ Բաղդասարյան

12:29, 15 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ «Ելք»-ը ՀՀ-ն ԵԱՏՄ կազմից դուրս բերելու նախաձեռնությունը շրջանառության մեջ է դրել Արևմուտքին հաճոյանալու համար: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ «Ելք»-ի ներկայացուցիչներն էլ համոզված են, որ դա արդեն իսկ մերժված նախաձեռնություն է:

«Նրանք էլ լավ գիտեն, որ դա իրենց կողմից հերթական շոուն է: Իրենք էլ համոզված են, որ այդ նախաձեռնությունն արդեն մերժված է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բաղդասարյանը:

Նա հավելեց, որ ՀՀ-ն ԵԱՏՄ կազմից դուրս բերելու «Ելք»-ի նախաձեռնության մեջ ներկայացված հիմնավորումները որևէ հիմք չունեն:

 


© 2009 ARMENPRESS.am