Ռոբոտն առաջին անգամ ղեկավարել Է սիմֆոնիկ նվագախումբը

10:47, 15 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: YuMi երկձեռնանի ռոբոտը որպես սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Է հանդես եկել Իտալիայի Պիզա քաղաքում: Տեսահոլովակը հրապարակված Է ABB-ի YouTube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Համերգը տեղի Է ունեցել Վերդիի թատրոնում: Ռոբոտին հրավիրել Էր տենոր Անդրեա Բոչելին:

Լուկա քաղաքի նվագախումբը՝ YuMi-ի ղեկավարությամբ, կատարել Է այնպիսի արիաներ, ինչպիսիք են La donna Ռ mobile-ն Ջուզեպե Վերդիի «Ռիգոլետո» օպերայից, O mio babbino caro-ն Ջակոմո Պուչինիի «Ջանի Սկիկի» օպերայից, ինչպես նաեւ պասաժը «Պիետրո Մասկանիի «Գեղջկական ասպետություն» օպերայից:


© 2009 ARMENPRESS.am