Արցախում եգիպտացորենի բերքի իրացման խնդիր չկա. գյուղատնտեսության փոխնախարար

19:29, 14 Սեպտեմբեր, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախում ակտիվորեն շարունակվում են եգիպտացորենի բերքի հնձի աշխատանքները, և 2900 հա ցանքսից հատիկի համար հնձվել է 1100 հա, իսկ սիլոսի՝ 370 հա: Այս մասին հայտնել է ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Կարեն Աղաջանյանը՝ հավելելով, որ միջին բերքատվությունը հատիկի դեպքում կազմել է 31,5 ցենտներ, իսկ սիլոսի դեպքում՝ 219 ց:

«Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները՝ այս տարվա բերքն այնքան էլ հաջող չէ»,- նշել է Կ. Աղաջանյանը և ավելացրել, որ Արցախում եգիպտացորենի բերքի իրացման խնդիր չկա: Փոխնախարարի խոսքով՝ Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը եգիպտացորենի 1 կգ-ի դիմաց վճարում է 95 դրամ, իսկ այն հողօգտագործողների բերքը, ովքեր պարտավորվածություն ունեն հիմնադրամի նկատմամբ, ընդունվում է 105 դրամով:


© 2009 ARMENPRESS.am