Հայաստանի եւ Եվրամիության միջեւ չկա որեւէ լուրջ տարաձայնություն. Պյոտր Սվիտալսկի

17:59, 14 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքացիները պետք է որոշեն, թե ինչն է լավ երկրի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ պատասխանելով լրագրողների կողմից ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծի մասին հնչեցված հարցին: 

«Այս երկրում ես ներկայացնում եմ Եվրամիությունը, հետեւաբար իմ հիմնական պատասխանատվությունն է հոգ տանել մեր հարաբերությունների եւ մեր համագործակցության մասին: Շատ ուրախ եմ, որ մոտենում ենք այն պահին, որ պիտի ստորագրենք համաձայնագիր Հայաստանի եւ Եվրամիության միջեւ: Համաձայնագիրը լիովին համադրելի է այն հանձնառությունների եւ պարտավորությունների հետ,  որոնք Հայաստանը կարող է ունենալ իր այլ գործողությունների արդյունքներում: Սա է մեր մեկնակետը եւ  սա է վերջնակետը, մնացած ամեն ինչ վերաբերում է արդեն ՀՀ քաղաքացիներին: Հայաստանն ազատ երկիր է եւ  ունի իրավունք իր ասելիքն ասելու.  եթե կայացված որոշումները թշնամական չեն Եվրամիության նկատմամբ, ես կատարելապես ուրախ եմ դրանց համար»,-ասաց Պյոտր Սվիտալսկին՝ ընդգծելով, որ ԵՄ նկատմամբ դեռեւս ոչ սիրալիր գործողություն չի տեսել,  չկա որեւէ լուրջ տարաձայնության կետ ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ:

 


© 2009 ARMENPRESS.am