Բանգլադեշում ռոհինջա փախստականների թիվը հասել Է գրեթե 400 հազարի

17:39, 14 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոտավորապես 400 հազար ռոհինջա մուսուլմաններ հարկադրված են եղել հեռանալ Մյանմայից եւ Բանգլադեշում ապաստանել Մյանմայի Ռաքհայնի նահանգում շարունակվող հակամարտության պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 14-ին հայտնել են արեւմտյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) տվյալները:

«Օգոստոսի 25-ից շուրջ 400 հազար ռոհինջաներ են փախել Մյանմայից եւ ժամանել Բանգլադեշ: Ընդսմին օրական ժամանում են մոտավորապես 20 հազար նոր փախստականներ: Նրանց մոտավորապես 60 տոկոսը երեխաներ են»,-ասված Է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարության մեջ:

Դրանում նշվում Է, որ փախստականների հոսքի կապակցությամբ այնպիսի հիմնական իրերի սուր անբավարարություն Է զգացվում, ինչպիսիք են՝ ապաստանի տեղերը, ապրենամթերքը եւ խմելաջուրը:

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը 7,2 մլն ԱՄՆ-ի դոլար Է խնդրել համաշխարհային հանրակցությունից ռոհինջա երեխաներին առաջիկա մի քանի ամսում մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:

Ավելի վաղ ՄԱԿ-ի Աանվտանգության խորհուրդը պահանջել Է անհապաղ դադարեցնել բռնությունը Մյանմայի Ռաքհայնի նահանգում, ինչի մասին հայտնել Է ՄԱԿ-ին առընթեր Եթովպայի մշտական ներկայացուցիչ Տակեդա Ալեմուն, որը սեպտեմբերին նախագահում Է ԱԽ-ն:

«Անվտանգության խորհրդի անդամները լուրջ մտահոգություն հայտնեցին Ռաքհայնում տիրող իրադրության կապակցությամբ»,- ասել Է դիվանագետը: «ԱԽ-ի անդամները պահանջեցին անհապաղ քայլեր ձեռնարկել, որպեսզի վերջ դրվի Ռաքհայնի նահանգում կատարվող բռնություններին, թուլացվի իրադրության լարվածությունը, վերականգնվի օրենքն ու կարգուկանոնը, ապահովվի խաղաղ բնակիչների պաշտպանությունը, լուծվի փախստականների խնդիրը»,- նշել Է Ալեմուն:


© 2009 ARMENPRESS.am