Ռուսական սուզանավերը «Կալիբր»-ներով հարվածել են Սիրիայում ԻՊ-ի օբյեկտներին

17:28, 14 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Վելիկի Նովգորոդ» եւ «Կոլպինո» սուզանավերը «Կալիբր» թեւավոր հրթիռներով ստորջրյա դիրքից հարված են հասցրել Սիրիայում ԻՊ-ի օբյեկտներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Սեպտեմբերի 14-ին Միջերկրական ծովի արեւելյան մասում գտնվող «Վելիկի Նովգորոդ» եւ «Կոլպինո» սուզանավերը «Կալիբր» թեւավոր հրթիռներով ստորջրյա դիրքից հարված են հասցրել Սիրիայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման կարեւոր օբյեկտներին: Խոցման թիրախներ են դարձել կառավարման կետեր, կապի հանգույցներ, ինչպես նաեւ ահաբեկիչների զենքի ու զինամթերքի պահեստները Դեյր Զոր քաղաքից հարավ-արեւելք ընկած շրջաններում»,-հայտնել են ռուսական ռազմական գերատեսչությունում:

«Ընդջրյա դիրքից ահաբեկիչների օբյեկտների վրա արձակվել Է ծովային բազավորման յոթ թեւավոր հրթիռ: Նպատակակետերից հեռավորությունը կազմել Է 500-ից մինչեւ 670 կիլոմետր»,-հավելել են պաշտպանության նախարարությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am