Թաեքվոնդոյի երիտասարդների առաջնությանը կմասնակցի 60 մարզիկ

17:27, 14 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվելու է թաեքվոնդոյի երիտասարդների Հայաստանի Հանրապետության առաջնությունը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնությանը մասնակցելու է շուրջ 60 մարզիկ՝ ՀՀ Սյունիքի, Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերից, ինչպես նաև Երևան քաղաքից և Արցախի Հանրապետությունից: 

Առաջնության արդյունքների հիման վրա ձևավորվելու է թաեքվոնդոյի ՀՀ երիտասարդների հավաքականը, որը 2017 թվականի նոյեմբերի 1-ից 6-ը կմասնակցի Կիպրոսում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:


© 2009 ARMENPRESS.am