Մեյը Թիլերսոնի հետ հանդիպմանը կարեւորել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ կնքված գործարքը

17:12, 14 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ Լոնդոնում կայացած հանդիպմանը նշել Է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (ՀՀԳԾ) իրականացման կարեւորությունը: Այդ մասին, ինչպես գրում Է Ruters-ը, սեպտեմբերի 14-ին լրագրողներին հայտնել Է բրիտանացի վարչապետի ներկայացուցիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նրանք արծարծեցին իրանական միջուկային գործարքը, եւ վարչապետն ընդգծեց դրա կարեւորությունը Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կանխելու գործում»,-հայտարարել Է Մեյի ներկայացուցիչը:

Նա նաեւ հայտնել Է, որ հանդիպմանն քննարկվել Է Կորեական թերակղզու իրադրությունը: «Նրանք նաեւ քննարկեցին Հյուսիսային Կորեան եւ նրա կողմից շարունակվող ապակայունացնող գործունեությունը: Նրանք համաձայնեցին այն բանի կարեւորության հարցում, որ միջազգային հանրակցությունը շարունակի միասին աշխատել ռեժիմի վրա ճնշում գործադրելու համար»,-նշել Է Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչը:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am