Թուֆենկյան հյուրանոցի մոտ վիրավորված անձին այս պահին վիրահատում են

17:13, 14 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերնիսաժի հարեւանությամբ,  Թուֆենկյան հյուրանոցի մոտ հրաձգության արդյունքում վիրավորում ստացած Վահագն Աբգարյանին այս պահին վիրահատում են: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանն ասաց, որ վիրահատությունը կավարտվի մեկ ժամից: «Վիրավորը կրծքավանդակի աջ կողմում եւ նախաբազկային հատվածում վնասվածք է ստացել»,-ասաց նա:

 Թուֆենկյան հյուրանոցի մուտքի մոտ  սեպտեմբերի 14-ին անհայտ անձը կրակոցներ է հնչեցրել, ինչի արդյունքում սպանվել է  43-ամյա Գ. Մոսինյանը:

Ստեղծվել է քննչական խումբ եւ իրականացվում են ակտիվ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

 


© 2009 ARMENPRESS.am