Լավագույն ջազ և բլյուզ երաժիշտները հանդես կգան «Երևանի երաժշտական երեկո»-ին

17:04, 14 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Yerevan Music Night» (Երևանի երաժշտական երեկո) միջոցառմանը մեկ հարթակում ելույթներ կունենան հայաստանյան լավագույն ջազ, բլյուզ ոլորտի այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Լևոն Մալխասյանն իր ջազ բենդով, Գոռ Սուջյանը, Կամի ընկերներ նախագիծը և այլք: Միջոցառումը կանցկացվի սեպտեմբերի 16-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում: Աբովյան փողոցը փակ կլինի Թումանյանից-Պուշկին հատվածում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգային ծրագրին կմասնակցի համաշխարհային ճանաչում ունեցող պատվավոր հյուր, որի անունը դեռ գաղտնի է պահվում:

Միջոցառման նպատակն է նպաստել հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը և համաշխարհային շուկայում ճանաչելիության բարձրացմանը, Հայաստանի և Երևանի իմիջի ամրապնդմանը:

Ծրագիրն իրականացվում է Կամի երաժշտական ակումբի 10-ամյակի կապակցությամբ «Երևանի Գինու Օրեր»-ի կազմակերպիչների հետ համատեղ:


© 2009 ARMENPRESS.am