Դե Միստուրան ժամանել է Աստանա՝ բանակցելու սիրիական ընդդիմության պատվիրակության հետ

16:49, 14 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան ժամանել Է Աստանա՝ սիրիական զինված ընդդիմության պատվիրակության հետ բանակցելու սիրիական կարգավորման շուրջ քննարկումների վեցերորդ փուլի շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԻԱ Նովոստին:

Դե Միստուրային ուղեկցող պատվիրակության կազմում Է նաեւ նրա տեղակալ Ռամզի ար Ռամզին:

Ավելի վաղ ընդդիմության պատվիրակության անդամ Ահմադ Ուսմանը գործակալությանը հայտարարել Է, որ սեպտեմբերի 14-ին ընդդիմությունը հանդիպումներ կանցկացնի ՄԱԿ-ի եւ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ: Նախօրյակին Ղազախստանի մայրաքաղաքում սկսվել Է սիրիական ճգնաժամի կարգավորման բանակցությունների վեցերորդ փուլը:


© 2009 ARMENPRESS.am