Յունկերը պաշտպանել Է Իսպանիայի դատարանին Կատալոնիայի հանրաքվեի հարցում

14:29, 14 Սեպտեմբեր, 2017
 ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը (ԵՀ) կարծում Է, որ անհրաժեշտ Է անսալ Իսպանիայի Սահմանադրական դատարանի (ՍԴ) եւ Գլխավոր կորտեսների (խորհրդարանի) որոշումներին: Կատալոնիայի իրադրությունն այսպես Է մեկնաբանել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը La Vanguardia թերթում հրապարակված հարցազրույցում, որը տարածվել Է սեպտեմբերի 14-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԵՀ-ն միշտ կարծել Է, որ մենք պետք Է ուշադրությամբ անսանք այն բանին, թե ինչ են ասում Սահմանադրական դատարանը եւ Իսպանական Կորտեսները,- նշել Է Յունկերը:- Ես վերստին հավաստում եմ այս դիրքորոշումը»:

Ավելի վաղ Կատալոնիայի խորհրդարանը հավանություն Է տվել երկու անջատողական օրենքների: Առաջինը, տեղական իշխանությունների պնդմամբ, իրավական հիմք Է ստեղծում անկախության հանրահարցում անցկացնելու համար: Երկրորդը կարգավորում Է Իսպանիայի կազմից ինքնավարության դուրս գալը հանրաքվեում թագավորության հետ կապերի խզման կողմնակիցների հաղթանակի դեպքում:

Մադրիդը թե՛ երկու օրենքները եւ թե՛ բուն հանրահարցումը համարում Է անօրինական: Իսպանիայի իշխանությունները հավաստիացնում են, որ հանրաքվե չի լինի: Երկրի Սահմանադրական դատարանն արդեն կասեցրել Է Կատալոնիայի իշխանությունների որոշումների գործողությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am