Տեսագրել են, թե ինչպես Է այծքաղը փրկվել կոկորդիլոսից

13:38, 14 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քենիայի Մասի Մարա ազգային բնայգում սաֆարիի մասնակիցը տեսագրել Է, թե ինչպես Է կոկորդիլոսի երախից փրկվել իմպալա-այծքաղը: Տեսանյութը հրապարակված Է արգելոցի YouTube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տեսահոլովակն սկսվում Է արդեն իմպալայի վրա սողունի հարձակումից հետո: Գիշատիչը բռնել Է պառկած այծքաղի հետին թաթը եւ համբերությամբ սպասում Է: 30 վայրկյան անց նա թուլացնում Է երախը՝ որսն ավելի հարմար բռնելու համար: Իմպալան օգտվում Է դրանից, ոտքի ցատկում եւ արագորեն հեռու փախչում: Կոկորդիլոսն անմիջապես կորցնում Է դրա նկատմամբ հետաքրքրությունը, շուռ Է գալիս եւ սողում հակադիր կողմը:

Հրապարակումից հետո մեկ օրում տեսագրությունն ավելի քան 110 հազար դիտում Է հավաքել:


© 2009 ARMENPRESS.am