Ավստրիան քննադատել Է եվրոգոտու ընդլայնման Յունկերի առաջարկությունը
13:11, 14 Սեպտեմբեր, 2017Քեռնը հավելել Է, որ միասնական արժույթի շրջանառության ընդլայնման դեպքում նման բնույթի արդեն գոյություն ունեցող խնդիրները միայն կսաստկանան: Կանցլերը կարծում Է, որ փոփոխությունների հայեցակարգը մտածված չԷ:
Իր հերթին, Սեբաստյան Կուրցը բերել Է Հունաստանի օրինակը, որը եվրոգոտի մտավ առանց անհրաժեշտ բոլոր ֆինանսատնտեսական ստանդարտների: Նրա խոսքով՝ հետագայում նման իրավիճակից անհրաժեշտ Է խուսափել:
Եվրոգոտին այս պահին ներառում Է 19 երկիր: Եվրամիության եւս 9 պետություններ (Սեծ Բրիտանիան, Շվեդիան, Դանիան, Լեհաստանը, Հունգարիան, Ռումինիան, Բուլղարիան, Չեխիան եւ Խորվաթիան ) արժութային միության մեջ չեն մտնում: Կուրցը եւ Քեռնը մրցակիցներ են հոկտեմբերի կեսերին Ավստիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Քեռնը սոցիալ-դեմոկրատների առաջնորդն Է, մինչդեռ Կուրցը ներկայացնում Է պահպանողականներին:
© 2009 ARMENPRESS.am