Պոլ Պոգբան չի խաղա 6 շաբաթ

13:04, 14 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆրանսիացի հարձակվող Պոլ Պոգբայի ապաքինման համար կպահանջվի 6 շաբաթ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է The Telegraph-ը: Ֆրանսիացի հարձակվողը բաց կթողնի Պրեմիեր լիգայի 4 հանդիպում և չի լինի նաև Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ԲԿՄԱ-ի դեմ սեպտեմբերի 27-ին նախատեսված խաղում:

Պոլ Պոգբան վնասել էր ծնկատակի ջիլը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բազել»-ի դեմ խաղում, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց 3:0 հաշվով: 


© 2009 ARMENPRESS.am