Volkswagen-ը Չինաստանից հետ կկանչի ավելի քան 4,8 մլն ավտոմեքենա

12:50, 14 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Volkswagen AG կոնցեռնը եւ Չինաստանում գործող նրա համատեղ ձեռնարկությունները՝ FAW-Volkswagen-ը եւ SAIC Volkswagen-ը, ՉԺՀ-ից հետ են կանչելու ավելի քան 4,86 մլն ավտոմեքենա, ինչը կապված Է անվտանգության բարձիկների թերության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Չինաստանի Որակի հսկողության, տեսչական ստուգումների եւ կատանտինի գլխավոր պետական վարչությունը (AQSIQ): AQSIQ-ի կողմից անցկացված համապատասխան հետազոտությունից հետո ավտոարտադրողները որոշում են ընդունել հետ կանչել այն բարձիկներով սարքավորված ավտոմեքենաները, որոնցում կարող Է թերություն լինել, որպեսզի նվազեցվեն հնարավոր ռիսկերը:

Volkswagen կոնցեռնը Եվրոպայի խոշորագույն ավտոարտադրողն Է. այն միավորում Է Volkswagen, Audi, Skoda եւ Seat մակնիշները: Կորպորացիայի «Լյուքս» դասի ավտոմեքենաների արտադրության ստորաբաժանման մեջ մտնում են Lamborghini, Bentley եւ Bugatti հայտնի բրենդները: Ընկերությունը նաեւ բեռնատար փոխադրամիջոցներ Է թողարկում Volkswagen Commercial Vehicles եւ Scania ստորաբաժանումների միջոցով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am