Ֆուտբոլի ազգային թիմը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում    

12:33, 14 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԻՖԱ-ն հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակը, որտեղ Հայաստանի հավաքականը 83-րդ տեղում է և նախորդ ամսվա համեմատ զիջել է դիրքերը 11 հորիզոնականով:

Դասակարգման աղյուսակի նոր առաջատարը աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի ազգային թիմն է: Լավագույն 10-յակում են նաև Բրազիլիայի, Պորտուգալիայի, Արգենտինայի, Բելգիայի, Լեհաստանի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Չիլիի և Կոլումբիայի թիմերը:


© 2009 ARMENPRESS.am