Մոուրինյոն Իբրահիմովիչին խորհուրդ է տալիս գժություններ չանել  

12:20, 14 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի` խաղադաշտ վերադարձին:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նրա կարիքը զգում է, սակայն Իբրահիմովիչը պետք է համբերատար լինի և գժություններ չանի: Հասկանալի է, որ նա ուզում է հնարավորինս շուտ վերադառնալ, բայց ամեն բան պետք է աստիճանաբար լինի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մոուրինյոն:

«Կարմիր սատանաների» շվեդացի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վնասվածք էր ստացել դեռ ապրիլին:


© 2009 ARMENPRESS.am