Տաջիկստանում օդանավակայանի տնօրենը զոհվել Է՝ նախագահին փոխադրող ուղղաթիռը ճանապարհելիս

12:12, 14 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տաջիկստանի Լեռնային Բադախշանի ինքնավար մարզի (ԼԲԻՄ) վարչական կենտրոնի՝ Խորոգ քաղաքի օդանավակայանի տնօրենը զոհվել Է՝ նախագահ Էմոմալի Ռահմոնին փոխադրող ուղղաթիռը Դուշանբե ճանապարհելիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 14-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Տաջիկստանի ՆԳ նախարարության մամուլի ծառայությունում:

Խորոգ քաղաքի օդանավակայանի պետը մարզի այն պաշտոնյաների թվում Էր, որոնք պետության ղեկավարին դիմավորել եւ ուղեկցել են ԼԲԻՄ-ի Դարվազի շրջան նրա ուղեւորության ընթացքում: «Երբ նախագահի ուղղաթիռն սկսել Է օդ բարձրանալ, Դիլդոր Մաքսուդշոեւը կանգնած Էր դրան մոտ տարածության վրա: Ուղղաթիռի աշխատող պտուտակաթեւերի պատճառով առաջացած քամու ուժեղ պոռթկումից նա ընկել Է եւ խփվել կողքին ընկած մեծ քարին»,-հայտնել են մամուլի ծառայությունում, ճշտելով, որ միջադեպը տեղի Է ունեցել նախօրյակին:

ՆԳ նախարարության տվյալներով՝ քարին խփվելուց հետո Մաքսուդշոեւի ստացած վնասվածքներն անհամատեղելի Էին կյանքի հետ, եւ նա մահացել Է հիվանդանոց տանելու ճանապարհին:


© 2009 ARMENPRESS.am