Թուրքիայի քրդամետ կուսակցության ևս մեկ պատգամավոր է ձերբակալվել

12:11, 14 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Սիբել Յիղիթալփը Դիարբեքիրում իր իսկ տան առջև ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:

Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը Յիղիթալփի դեմ մեղադրական զեկույց է պատրաստել: Պատգամավորը մեղադրվում է «ահաբեկչական խմբավորման քարոզչություն անելու», «Թուրքիայի Հանրապետության կառավարությանը, պետության ռազմական ու անվտանգության մարմիններին հրապարակայնորեն ծաղրելու» մեջ:

Թուրքական բանտերում կալանավորված քրդամետ կուսակցության պատգամավորների թիվը 8-ն: Նրանց շարքում է նաև կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը: Կուսակցության մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և պատգամավոր Նուրսել Այդողանը զրկվել են պատգամավորական մանդատից:


© 2009 ARMENPRESS.am