Լանա դել Ռեյը թողարկել Է White Mustang երգի հոլովակը

11:47, 14 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Լանա դել Ռեյը թողարկել Է White Mustang երգի հոլովակը: Այն հրապարակված Է կատարողի You-Tube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Թրեքը տեղ Է գտել Lust for Life ալբոմում, որի ռելիզը կայացել Էր հուլիսին:
Ըստ սյուժեի, Դել Ռեյը սիրահարվում Է երկարամազ երաժշտին, որը շրջազգեստի տակ շոյում Է նրա ոտքերը: Դել Ռեյը գնում Է երաժշտի համերգին. իսկ հետո մեկնում սպիտակ «Մուստանգ»-ով՝ երազելով այն մասին, թե ինչպես են իրենք պարում միասին:
Փետրվարին թողարկվել Է արտիստուհու Love կոմպոզիցիայի հոլովակը:

© 2009 ARMENPRESS.am