Ջիմի Քարտերն ԱՄՆ-ի արդի քաղաքական համակարգն «օլիգարխիա» Է որակել
11:38, 14 Սեպտեմբեր, 201792-ամյա քաղաքական գործչի խոսքով՝ փողն ավելի ու ավելի մեծ դեր Է խաղում ԱՄՆ-ի քաղաքական կյանքում, ինչը երկիրը նման Է դարձնում «օլիգարխիայի, այլ ոչ թե ժողովրդավարության»: «Պահպանեք խաղաղությունը, առաջ մղեք մարդու իրավունքները եւ ասեք ճշմարտությունը»,- այս հանձնարարականներն Է տվել Քարտերը քաղաքական գործիչներին:
Իր ելույթում նա արծարծել Է նաեւ Կորեական թերակղզու ճգնաժամը: «Ես անմիջապես իմ մարդուն կուղարկեի Փենյան, եթե այնտեղ չմեկնեի ինքս»,- ասել Է Քարտերը՝ հիշեցնելով, որ ինքը երեք անգամ եղել Է ԿԺԴՀ-ում: Նրա կարծիքով՝ Փենյանը փնտրում Է ԱՄՆ-ի կողմից չհարձակման երաշխիքներ, իսկ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը գնում Է առճակատման: «Քանի դեռ մենք չենք խոսի նրանց հետ եւ հարգանքով չենք վերաբերվի նրանց, ինչպես ինձ Է թվում, ոչ մի առաջընթաց Էլ չի լինի»,- ասել Է Քարտերը:
Քարտերը, որը նախագահի աթոռն զբաղեցրել Է 1977-ից մինչեւ 1981 թվականը, ԱՄՆ-ի՝ այժմ ապրող նախկին նախագահներից ամենաավագն Է: 2002 թվականին դեմոկրատն արժանացել Է խաղաղության Նոբելյան մրցանակի «միջազգային հակամարտությունների խաղաղ լուծումների որոնման անխոնջ ջանքերի, ժողովրդավարության առաջմղման եւ մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ տնտեսական եւ սոցիալական զարգացումը խթանելու համար»: Քարտերն ԱՄՆ-ի միակ նախագահն Է, որն այս մրցանակն ստացել Է նախագահական պաշտոնից հեռանալուց հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
© 2009 ARMENPRESS.am