Հնդկաստանում առնվազն 15 մարդ Է զոհվել 60 ուղեւորներով նավի շրջվելու հետեւանքով
10:19, 14 Սեպտեմբեր, 2017Միջադեպը տեղի Է ունեցել սեպտեմբերի 14-ի առավոտյան Ութար Փրադեշի նահանգի Բագհպատ շրջանում: Յամունա գետով Է անցնում սահմանը Ութար Փրադեշի եւ Հարյանի նահանգների միջեւ, ուր եւ մեկնել Էին նավի ուղեւորները: Պատահարի վայրը գտնվում Է Դելիի ազգային մայրաքաղաքային օկրուգից մի քանի տասնյակ կիլոմետր հյուսիս ընկած շրջանում:
Գործակալության տվյալներով՝ պատահարի պահին նավում եղել Է 60 մարդ, նրանցից 12-ին հաջողվել Է փրկել: Արտակարգ ծառայությունները շարունակում են փրկարար գործողությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
© 2009 ARMENPRESS.am