Առնվազն 25 մարդ Է զոհվել Քուալա Լումպուրի իսլամական դպրոցում բռնկած հրդեհից

10:08, 14 Սեպտեմբեր, 2017
 ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 25 մարդ Է զոհվել Մալայզիայի մայրաքաղաք Քուալա Լումպուրի հյուսիս - արեւելքում մուսուլմանական ընտանիքների երեխաների գիշերօթիկ դպրոցում սեպտեմբերի 14-ին բռնկած հրդեհի հետեւանքով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Star թերթը՝ վկայակոչելով հրշեջներին:

Զոհվածների թվում են կրթական հիմնարկության 22 աշակերտներ եւ երեք ուսուցիչներ: Եվս չորս մարդ ծանր վիճակում հոսպիտալացվել Է: Ղուրանի ուսումնասիրման դպրոցի եռահարկ շենքում կրակը բռնկել Է տեղական ժամանակով 05:30-ին (Երեւանի ժամանակով 01:30-ին): Այդ ժամանակ աշակերտները քնած Էին վերին հարկի իրենց սենյակներում:

Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազաքը ցավակցություն Է հայտնել միջադեպի կապակցությամբ: «Շատ ցավալի Է կարդալ դպրոցի հրդեհի մասին, որը 20-ից ավելի կյանք Է խլել»,- գրել Է քաղաքական գործիչը Twitter-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am