ՄԱԿ-ի ԱԽ-ն պահանջել Է անհապաղ դադարեցնել բռնությունը Մյանմայի Ռաքհայնի նահանգում

09:53, 14 Սեպտեմբեր, 2017
 ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Աանվտանգության խորհուրդը պահանջել Է անհապաղ դադարեցնել բռնությունը Մյանմայի Ռաքհայնի նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՄԱԿ-ին առընթեր Եթովպայի մշտական ներկայացուցիչ Տակեդա Ալեմուն, որը սեպտեմբերին նախագահում Է ԱԽ-ն:

«Անվտանգության խորհրդի անդամները լուրջ մտահոգություն հայտնեցին Ռաքհայնում տիրող իրադրության կապակցությամբ»,- ասել Է դիվանագետը լրագրողներին՝ ամփոփելով Մյանմայի իրադրության շուրջ ՄԱԿ-ի ԱԽ-ի հանդիպման արդյունքները:

«ԱԽ-ի անդամները պահանջեցին անհապաղ քայլեր ձեռնարկել, որպեսզի վերջ դրվի Ռաքհայնի նահանգում կատարվող բռնություններին, թուլացվի իրադրության լարվածությունը, վերականգնվի օրենքն ու կարգուկանոնը, ապահովվի խաղաղ բնակիչների պաշտպանությունը, լուծվի փախստականների խնդիրը»,- հայտնել Է Տակեդա Ալեմուն: Ըստ ՄԱԿ-ի վերջին տվյալների՝ Բանգլադեշում ապաստանած ռոհինջա ազգության փախստականների թիվը հասել Է 380 հազարի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am