Ֆլորիդայի 3,7 միլիոնից ավելի տներ ու ձեռնարկություններ հոսանքազրկված են «Իրմա»-ի պատճառով

09:51, 14 Սեպտեմբեր, 2017
 ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի 3,7 միլիոնից ավելի տներ ու ձեռնարկություններ դեռեւս առանց ԷլեկտրաԷներգիայի են մնում այստեղ մոլեգնած «Իրմա» փոթորկից երեք օր հետո: Սեպտեմբերի 11-ից վերականգնվել Է ԷլեկտրաԷներգիայի մատակարարումը երեք միլիոն սպառողներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 13-ին հայտնել Է Ֆլորիդայի նահանգապետ Ռիք Սքոթը:

«Սեպտեմբերի 13-ի կեսօրի դրությամբ հոսանքազրկված Է ավելի քան 3,7 մլն սպառող: Երկուշաբթի օրվա երեկոյից վերականգնված Է երեք միլիոն տների ու ձեռնարկությունների Էլեկտրամատակարարումը»,- ընդգծվում Է հաղորդագրության մեջ, որը հրապարակված Է նահանգապետի կայքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am