«Ռեալ»-ը և «Տոտենհեմ»-ը հաղթեցին. Չեմպիոնների լիգա

00:54, 14 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան E, F, G և H խմբերի առաջին հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ E խմբում անգլիական «Լիվերպուլ»-ը ոչ-ոքի՝ 2:2 ավարտեց հանդիպումը «Սևիլիա»-ի հետ: Ոչ-ոքի գրանցվեց նաև «Մարիբոր»-«Սպարտակ» հանդիպումում (1:1):

F խմբում Դոնեցկի «Շախտյոր»-ը 2:1 հաշվով հաղթեց «Նապոլի»-ին: Իսկ մյուս խաղում «Մանչեսթեր սիթի»-ն խոշոր՝ 0:4 հաշվով պարտության մատնեց «Ֆեյենոորդ»-ին:

G խմբում «Պորտու»-ն 1:3 հաշվով զիջեց «Բեշիկթաշ»-ին: «Լայպցիգ»-«Մոնակո» խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1:

Եվ վերջին՝ H խմբում գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալ»-ը տանը 3:0 հաշվով պարտության մատնեց ԱՊՕԷԼ-ին: «Տոտենհեմ»-ը 3:1 հաշվով առավելության հասավ Դորտմունդի «Բորուսիա»-ի նկատմամբ:

 

 


© 2009 ARMENPRESS.am