Փարիզը կընդունի 2024, իսկ Լոս Անջելեսը` 2028 թվականի Օլիմպիական խաղերը

23:48, 13 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային օլիմպիական կոմիտեն 2024 և 2028 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու իրավունքը տվել է, համապատասխանաբար, Փարիզին և Լոս Անջելեսին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՄՕԿ-ի 131-րդ վեհաժողովի ժամանակ, որը կայացավ Լիմայում,  «ձևական քվեարկության» արդյունքում Խաղերի քաղաքների անվանումները հայտարարեց ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը: 2024 թվականի Օլիմպիական խաղերը հյուրընկալելու թեկնածուներ էին հենց Փարիզը և Լոս Անջելեսը:  2024 թվականի Ամառային օլիմպիական խաղերը կկայանան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, իսկ 2028 թվականի Խաղերը՝ Լոս Անջելեսում:

Թե Փարիզը, թե Լոս Անջելեսը արդեն երկու անդամ ընդունել են Խաղերը: Օլիմպիական խաղերը 1900 և 1924 թվականներին եղել են Փարիզում, իսկ 1932 և 1984 թվականի Խաղերը՝ Լոս Անջելեսում: 2020 թվականի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան Տոկիոյում:


© 2009 ARMENPRESS.am