Հրշեջները մարել են Գյումրիում բռնկված հրդեհը

21:25, 13 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 13-ին, ժամը 13:12-ին տեղեկություն է ստացել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Հաղթանակի փողոցի տներից մեկի բակում այրվում է վագոն-տնակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են վագոն-տնակի պատուհանը՝ մոտ 0,3 քմ և առաստաղի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 2 քմ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:17-ին, մարվել՝ 13:35-ին:


© 2009 ARMENPRESS.am