Բուսաբանական այգում 2000 քմ խոտածածկ տարածք է այրվել

21:13, 13 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 13-ին, ժամը 14:16-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Բուսաբանական այգում այրվում է բուսածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հրդեհը մեկուսացվել է ժամը 14:36-ին, մարվել՝ 14:51-ին: Այրվել է մոտ 2000 քմ խոտածածկ տարածք:

 


© 2009 ARMENPRESS.am