Ոստիկանները բացահայտել են ավտոբուսում կատարված գողությունը

21:08, 13 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով սեպտեմբերի 12-ի ժամը 19.00-ին, Երևանի Աբովյան փողոցի թիվ 48 հասցեի մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին և հրավիրել 1965 թ. ծնված Սուսաննա Հ.-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.50-ին, Գոռ Պ.-ն Աբովյան փողոցում՝ թիվ 63 երթուղու ավտոբուսի սրահում, Սուսաննա Հ.-ից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր և անցագիր:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն:


© 2009 ARMENPRESS.am